Գտնվել են 1930-ական թվականներին Անատոլիան հայերից մաքրելու` թուրքական կառավարության վարած քաղաքականության ապացույցներ14 հոկտեմբերի 2008 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Վերջերս ԱՄՆ արխիվում գտնված Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սկինների նամակը, որն ուղղված է Վաշինգտոնում երկրի պետքարտուղարին, իրենից ներկայացնում է անժխտելի ապացույցն այն բանի, որ երկրի Անատոլիական շրջանում ապրող հայկական բնակչությունը 1930-ական թվականներին տեղահանվել է: Այդ գործողությունները նախաձեռնվել են նրա համար, որպեսզի այդ շրջանը մաքրվի հայերից: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել "The California courier" ամսագրի հրատարակող Հարութ Սասունյանի հոդվածից: Հոդվածի համաձայն, Ռոբերտ Սկինների նամակում, որը «հույժ գաղտնի» էր եւ ԱՄՆ պետքարտուղարին էր ուղարկվել 1934թ. մարտի 2-ին, ասվում է, մասնավորապես, մոտ 600 հայերի ` Անատոլիայից Ստամբուլ տեղահանելու մասին: «Հայերից շատերը, որոնք տեղահանման են ենթարկվում, գտնում են, որ իրենց տեղահանումը Անատոլիայից Թուրքիայի կառավարության քաղաքականության մի մասն է, որն ուղղված է Անատոլիան զուտ թուրքական շրջանի վերածելուն: Նրանք պատմում են այն մասին, որ այն քաղաքներում եւ գյուղերում, որտեղ հայեր են բնակվում, թուրքական կառավարությունը տեղի մուսուլմաններին դրդում է, որպեսզի վերջիններս հայերին վտարեն այդ տարածքներից»,- ասվում է ԱՄՆ դեսպանի նամակում: Ռոբերտ Սկինները նաեւ Վաշինգտոն է հաղորդել, որ հայկական բնակչության տեղահանման իրական պատճառը հայտնի չէ: «Շատ հավանական է, որ հայերի վտարումը իրենց տներից ուղղված է Անատոլիան հայերից մաքրելուն»,- նշվում է ամերիկացի դիվանագետի նամակում: Ինչպես գրում է Հարութ Սասունյանը, վերջերս Թուրքիայում ԱՄՆ դեսպանի այդ նամակը տեղադրվել է հայ-թուրքական վեբ-կայքերից մեկում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |