Օրհան Փամուկ. Թուրքական պետությունը շարունակում է սահմանափակել խոսքի ազատությունը15 հոկտեմբերի 2008 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Թուրք գրող, 2006թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը նախօրեին Ֆրանկֆուրտում գրքերի տոնավաճառի ժամանակ մեղադրել է Թուրքիայի կառավարությանը խոսքի ազատությունը խախտելու մեջ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, տոնավաճառի կազմակերպմանը աջակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Թուրքական պետությունը շարունակում է սահմանափակել խոսքի ազատությունը, շարունակում է պատժել գրողներին ու գրքեր է արգելում»,-նշել է Օրհան Փամուկը` հավելելով, որ «գրաքննությունը գործում է Թուրքիայում ՔՕ 301-րդ հոդվածի հիման վրա, որով փորձում են ահաբեկել գրողներին, հարյուրավոր գրողներ ու լրագրողներ կանգնել են թուրքական դատարանի առջեւ եւ դատապարտվել են այս հոդվածով»: «Ոմանք նաեւ սպանվել են»,-ընդգծել է նա: Օրհան Փամուկը տեղեկացրել է նաեւ, որ Թուրքիայում քաղաքական պատճառներով արգելափակվել է մուտքը Youtube եւ մի շարք այլ թուրքական եւ օտարերկրյա կայքեր: Սակայն, հավելել է նա, «շատ հեղինակներ եւ խմբագրեր թույլ չեն տալիս իրենց ահաբեկել»: «Օրհան Փամուկի խոսքի ավարտից հետո, տոնավաճառին ներկա Աբդուլլահ Գյուլը, չնայած գրողի կտրուկ հայտարարություններին, ծափահարում էր նրան», հաղորդել է Ժան Էքիյանը: Օրհան Փամուկը 2005թ. կանչվել է քրեական պատասխանատվության 301-րդ հոդվածով շվեյցարական թերթին տված հարցազրույցում Հայոց ցեղասպանության հիշատակման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |