Միխայիլ Պոգրեբինսկի. Ցանկացած մտավորական մարդուն պարզ է, որ 1915թ. ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն է

PanARMENIAN.Net - «Բարձրագույն Ռադայում, ինչպես եւ ուկրաինական էլիտայում առհասարակ, չեն ձեւավորվել ազդեցության խմբեր, որոնք կարող էին Ուկրաինայում ներկայացնել հայ ժողովրդի շահերը: Իհարկե, ցանկացած մտավորական եւ խիղճ ունեցող մարդուն պարզ է, որ 1915թ. եւ հաջորդ տարիներին Թուրքիայում կատարված ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են հանդիսանում»,- հայտնել է ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Պոգրեբինսկին: Նրա խոսքերով, խնդիրը կայանում է նրանում, որ Վիկտոր Յուշչենկոն զգալի չափով վարկաբեկել է ցեղասպանության թեման ուկրաինական հասարակության մեջ: «Դա կապված է նրա հետ, որ 30-ական թվականների սկզբի ողբերգական սովի թեման, որի ժամանակ Ստալինի հանցավոր քաղաքականության հետեւանքով մահացան միլիոնավոր գյուղացիներ` ուկրաինացիներ, ղազախներ, ռուսներ, ներկայումս իշխանության կողմից օգտագործվում է նրա համար, որպեսզի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հերթական հակամարտության առիթ տա: Ներկայիս իշխանությունը ցուցադրաբար արհամարում է հսկայական զոհերը Ղազախստանում, Կուբանում, Պովոլժյեում, ռուսական Նեչեռնոզեմյեում, Սիբիրում` հրաժարվելով հարգել բոլոր անմեղ սպանվածների հիշատակը եւ օգտագործելով ցեղասպանության թեման իր քաղաքական խաղի մեջ: Բնական է, որ նման մոտեցման դեպքում չի կարող անկեղծ վերաբերմունք լինել եւ միլիոնավոր ուկրաինացի զոհերի հիշատակի հանդեպ: Այդ ամենը քարոզչական ձեռնածություններ են, եւ ոչ թե ստալինյան ժամանակվա ամենասարսափազդու հանցագործություններից մեկի զոհերի հիշատակի իսկական հարգանք: Խոսքերի եւ գործողությունների հետեւում իշխանությունն է, չկա ճշմարիտ սուգ»,- ընդգծել է նա:



Դրա հետ մեկտեղ քաղաքագետը գտնում է, որ հայ-ուկրաինական հարաբերությունների ձեռք բերված մակարդակը դեռեւս չի համապատասխանում երկու երկրների հնարավորություններին: «Ուկրաինայի արտաքին քաղաքական խնդիրները վերջին տարիներին շատ առումներով կապված են նրա հետ, որ նրա ղեկավարությունը եւ կրում է տարածաշրջանային առաջնորդությանն առնչվող շահախնդիր ծրագրեր, եւ միաժամանակ լիարժեք անինքնուրույնություն եւ Միացյալ Նահանգների նկատմամբ ընգդծված ծառայողականություն է դրսեւորում: Իհարկե, ոչ մի պատասխանատու պետական գործիչ իրավունք չունի արհամարելու «ամերիկյան գործոնը», բայց երբ երկիրը չի կարող իրեն թույլ տալ եւ ոչ մի արտաքին քաղաքական նախաձեռնություն, որը չառնչվի հետխորհրդային տարածքում Վաշինգտոնի վարած «մեծ խաղի» շահերին, դա սկսում է ամենալուրջ կերպով անդրադառնալ ոչ միայն ինքնուրույնության, այլեւ շատ երկրների հետ նրա փոխհարաբերությունների մթնոլորտի վրա: Քանի որ Հայաստանը չի առնչվում Ուկրաինայի` ԳՈւԱՄատիպ սխեմաների մեջ ընդգրկվելու շահերին, հետեւաբար, ներկայիս իշխանությունը նրան չի հատկացնում այն ուշադրությունը, որին նա արժանի է` հատկապես հաշվի առնելով Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ պատմա-մշակութային կապերը»,- ասել է Պոգրեբինսկին, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---