Դեսպան. Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Դեսպան. Իրանի նախագահը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան: Այդ մասին իրանական լրատվամիջոցներին է ասել Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հայտնում է Shantnews-ը։

«Հայաստանի վարչապետն Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է այցելել Հայաստան, և Իրանի նախագահը, համապատասխանաբար, առաջիկա շաբաթներին այց է կատարելու այդ երկիր», –հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է մասնակցելու ԵՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵՏՄ երկրների ղեկավարնների նիստի) աշխատանքներին։

2019-ի փետրվարին, Իրան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան այնտեղ ընդունել էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ երկրի բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---