Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավարը![]() 3 սեպտեմբերի 2019 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: «Այսօր առավոտյան տեղի է ունեցել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը: Ես որպես կուսակցության նախագահ վարչապետի պաշտոնի համար առաջադրել եմ Գեորգի Գախարիայի թեկնածությունը»,-ասել է Իվանիշվիլին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գախարիան հայտարարել է, որ խորհրդարանի հաստատմանը որպես պաշտպանության նախարարի թեկնածու կներկայացնի 2013-2015թթ. կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը: Իսկ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Պետանվտանգության խորհրդի նախագահ Գոմելաուրին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |