Մխիթարյան. Հուսով ենք լավ արդյունքի հասնել, թեև հեշտ խաղ չի լինելու (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և արդեն իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը և հույս հայտնել, որ թիմը լավ հանդես կգա: Մխիթարյանն ասել է. «Հուսով ենք լավ արդյունքի հասնել, չնայած որ մրցակիցը հեշտ չէ, հեշտ խաղ չի լինելու»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ նշելով, որ տեղյակ է, որ խաղի բոլոր տոմսերը սպառվել են: Մխիթարյանը, որը սեպտեմբերի 3-ին տեղափոխվել է իտալական ակումբ, նշել է, որ շատ ուրախ է միանալ «Ռոմա» ակումբին՝ հավելելով, որ ակումբի ղեկավարների հետ զրույցում հասկացել է, որ թիմի առջև մեծ նպատակներ են դրված: Ֆուտբոլիստն ասել է, որ փորձելու է ամեն ինչ անել ակումբին օգնելու համար: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Իտալիայի ընտրանուն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |