Ucraft-ը ՀՀ-ում նորարար դիզայնի կոնֆերանս է կազմակերպում

Ucraft-ը ՀՀ-ում նորարար դիզայնի կոնֆերանս է կազմակերպում

PanARMENIAN.Net - Ucraft-ը՝ yerevantropics-ի հետ համատեղ, Երևանում կազմակերպում է Հայաստանի ամենամեծ դիզայն-նախագիծը՝ Ջամփ դիզայն կոնֆերանսը:

Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 15-ին՝ ՀԲԸՄ-ի շենքում:

Կոնֆերանսը միտված է զարգացնել Հայաստանի և տարածաշրջանի դիզայնի ոլորտը՝ հիմնվելով միջազգային դիզայնի, UX-ի և AI-ի փորձի փոխանակման վրա։ Այսպիսով, Farfetch-ի, PicsArt-ի, Google-ի, Studio Dumbar-ի, Mail.ru-ի, Device-ի և ոլորտի այլ ներկայացուցիչներ կկիսվեն ժամանակակից դիզայնի զարգացումների մասին իրենց պատկերացումներով: Նախատեսված են նաև մի շարք ելույթներ՝ հայերենով, ռուսերենով և անգլերենով, ինչպես նաև քննարկումներ՝ դիզայնի, տեխնոլոգիաների և լայֆսթայլի վերաբերյալ, որից հետո հարցուպատասխան է նախատեսված:

Մասնակցությունը վճարովի է: Գրանցվելու համար պետք է մինչև սեպտեմբերի 5-ը լրացնել համապատասխանհայտը։

Միջոցառման ամբողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում արվեստի զարգացմանը, մասնավորապես՝ սթրիթ-արտի։ Այդ նպատակով Ucraft պատրաստի վեբկայքերի խանութում՝ Մոսկովյան 28 հասցեում, հասանելի կլինեն համապատասխան ներկեր և աերոզոլներ բոլոր ցանկացողների համար։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության հաստատումը դիմողները կստանան էլ.փոստով։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ միջոցառման ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---