Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը, շրջանցելով Բաքվի հետ պայմանավորվածությունը, կախված է Անկարայի կառավարության կամքից17 հոկտեմբերի 2008 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին ընդհանուր տարածաշրջանային անվտանգության համակարգի ֆինանսավորման համատեքստում: Այս մասին հայտարարել է իշխանական Արդարության եւ զարգացման կուսակցությունից թուրքական խորհրդարանի պատգամավոր Ջահիդ Բահիջին: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումը այդ գործընթացի մի մասն է: «Թուրքիան ձգտում է երկխոսություն հաստատել շահագրգիռ կողմերի միջեւ` մշակելու համար ընդհանուր տեսակետ եւ քայլ առ քայլ հասնելու համար կայուն աշխարհի: Առանց երկխոսության անհնար է լուծել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները»,-ասել է թուրք խորհրդարանականը: Նա նաեւ նշել է, որ Անկարան արմատապես շահագրգռված է կայուն խաղաղության հաստատման մեջ, քանի որ Ադրբեջանը եղբայրական պետություն է, իսկ Թուրքիայում կա հայ բնակչություն: «Խաղաղության հաստատման գործընթացը տարածաշրջանում սկսվել է եւ անհրաժեշտ է ջանքեր գործադրել այն իրագործելու համար: Այն հավանականությունը, թե Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, շրջանցելով Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներն ազատագրելու պայմանի կատարումը, կախված է Անկարայի կառավարության կամքից»,-ընդգծել է Բահիջին, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |