Փաստաբանները միջնորդել են վերացնել Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրհետապնդումը

Փաստաբանները միջնորդել են վերացնել Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրհետապնդումը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակը:

Միջնորդությունները վերաբերում են Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---