Դավիթ Սարգսյանը՝ Ստեփանակերտի քաղաքապետ![]() 9 սեպտեմբերի 2019 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7,787 ընտրող` ընտրողների մոտ 36%-ը։ ԿԸՀ-ում առավել վաղ հրապարակված տվյալների համաձայն, նա անկուսակցական է, «Ջեներալ Գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է, հայտնում է Panorama.am-ը Մյուս թեկնածուներից Գրիգորի Սահակյանը ստացել է 4,765 ձայն, Արեգ Ավագյանը՝ 3,125 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3,059 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2,108 ձայն։ Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել է 21,615 ընտրող։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |