«Իմ քայլը» դեմ է քվեարկել հանքերում 10% բաժին ունեցողների բացահայտումը քննարկելուն 9 սեպտեմբերի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի նախագիծ, որի ընդունման դեպքում հնարավոր կլիներ բացահայտել հանքերի իրական սեփականատերերին՝ անկախ նրանց սեփականության բաժնից։ Ներկայում ՀՀ օրենսդրությամբ բացահայտման են ենթակա 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողները։ Այդ հարցը, սակայն, բացասական եզրակացության էր արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովում, ինչը նշանակում է, որ ԱԺ լիագումար քննարկման ընդգրկվելու համար պետք է քվեարկվեր, հայտնում է Shantnews-ը: Իմքայլական պատգամավորները, սակայն, դեմ են սրան։ Մասնավորապես, տնտեսական հանձնաժողովի անունից Հայկ Գևորգյանը հայտարարել է, որ նախագծին պետք է դեմ քվեարկել, քանի որ այս պահին այն ժամանակավրեպ է։ Պատգամավորը բացատրել է, որ ներկայում պատրաստվում է հանքերի 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողների ցուցակը․ եթե դա բավարար չլինի, իրենք պատրաստ են հետագայում նորից անդրադառնալ այս հարցին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցրել է՝ այսինքն, ուզո՞ւմ եք սա «մարսվի», և միայն դրանից հետո ճշտվեն հետագա քայլերը։ Գևորգյանը հաստատել է։ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ավելացրել է, որ եթե 10 տոկոսի շեմը հանվի, ապա այդ ամբողջ տեղեկատվությունը մշակելը լուրջ վարչական ծախսեր կավելացնի։ Չնայած ԼՀԿ պատգամավորների ընդդիմանալուն՝ իմքայլականները դեմ են քվեարկել և նախագիծը դուրս է մղվել օրակարգից՝ առանց քննարկման։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |