Վարչապետ. Ամուլսարն ամենաշուտը կարող է շահագործվել 2020-ի 4-րդ եռամսյակում 9 սեպտեմբերի 2019 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին ու խնդրելով ջերմուկցիներին ապաշրջափակել հանք տանող ճանապարհները, հայտարարել է նաև, որ Բնապահպանական տեսչական մարմնին հանձնարարական է տվել Ամուլսարում սկսել ստուգումներ: Վարչապետը հայտնել է նաև, որ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020-ի չորրորդ եռամսյակը, բայց ամենահավանական ժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է։ Ստուգումների նպատակն է պարզել մի շարք հարցերի պատասխաններ՝ տեսչական մարմինը պետք է գնա և ստուգի հայտնի, հրապարակված փաստերը: «Կան կետեր, որոնց ստուգումը տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում։ Այս հարցերի վերաբերյալ պետք է պատասխան տա Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործը։ Այն հարցերը, որոնց պատասխանները չենք ունենա տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում»,-ասել է նա։ Վարչապետը հավելել է նաև, որ անկախ ամեն ինչից, կառավարությունը կարող է իրականացնել ամենօրյա մոնիտորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար։ «Երբ կարձանագրվի որևէ խախտում, դրանք չվերացվելու դեպքում կառավարությունը կարող է, ունի այդ լծակները, հանքի շահագործումը մեկընդմիշտը արգելել», - ասել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |