ԲՀԿ-ն կրկին առաջարկում է քրեականացնել անչափահասներին ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը

ԲՀԿ-ն կրկին առաջարկում է քրեականացնել անչափահասներին ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը

PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է քրեականացնել մինչև 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը:

Քրեական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին նա հայտարարել է սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստի ընթացքում:

«ՀՀ-ի պետականության և ընդհանրապես մեր ժողովրդի գլխին կանգնած ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնարոշման և ոչ ավանդական սեռական վտանգն է», - ասել է նա իր ելույթի ընթացքում՝ նշելով, որ խմբակցությունն այդ հարցում նահանջելու տեղ չունի։

Պատգամավորը նշել է, որ ՀՀ կառավարությունն այս նախագծին տվել է բացասական եզրակացություն ՝ պատճառաբանելով, թե «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը» անորոշ հասկացություն է, բացի այդ՝ այդ հանցակազմն արդեն իսկ կա Քրեական Օրենսգրքի 142-րդ հոդվածում: Սակայն նա շարունակում է պնդել օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, քանի որ ինքը չի կարծում, թե «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը» անորոշ հասկացություն չէ, և այստեղ չկա մարդ, ով չի հասկանում, թե դա ինչ է: Խոսելով նախագծի՝ Կռավարության կողմից մերժվելու երկրորդ պատճառի մասին, Պետրոսյանը նշեց՝ «նույնացնում են համասեռամոլության քարոզը» անառակաբարո գործողության և պոռնկագրական նյութեր տարածելու հետ»:

ԲՀԿ-ն նման առաջարկով էր հանդես եկել նաև 2019-ի հունիսին, սակայն Կառավարությունը մերժել էր այն՝ նշելով, որ նախագծով առաջարկվող որոշ արարքներ գործող քրեական օրենքի այլ հոդվածներով արդեն իսկ քրեականացված են, հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ և 142-րդ հոդվածներով: ՀՀ կառավարության առաջարկության մեջ նշված էր, որ նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ միևնույն արարքի կրկնակի քրեականացումը և քրեաիրավական նորմերի բախումը բացառելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---