Ֆրանսիայում ռեկորդային շոգից մոտ 1500 մարդ է մահացել

Ֆրանսիայում ռեկորդային շոգից մոտ 1500 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Հունիսին և հուլիսին Ֆրանսիայում ռեկորդային շոգից մոտ 1500 մարդ է մահացել: Մահացածներից կեսից ավելին 75 տարեկան և ավելի տարեց էին: Մահացածների թվում կային նաև երեխաներ, այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Անյես Բյուզեն: Սակայն ընդհանուր առմամբ շոգից մահացածների քանակը գրեթե 10 անգամ պակաս է եղել 2003-ի ամռան ցուցանիշից, երբ բարձր ջերմաստիճանի պատճառով մոտ 15 հազար մարդ մահացավ, գրում է Deutsche Welle-ն:

Ամռանը Ֆրանսիայում 2 չափազանց շոգ շրջան եղավ: Հունիսի 28-ին գրանցվեց ռեկորդային 46 աստիճան տաքություն: Ցուցանիշը գրանցվել է հարավային Վերարգ քաղաքում: Բացի այդ, 45 աստիճան է գրանցվել Ֆրանսիայի հարավի մյուս բնակավայրերում:

2003-ի շոգ ամառվանից հետո Ֆրանսիայի կառավարությունն անվտանգության բազում միջոցներ է ձեռնարկել: Մասնավորապես, փարիզյան մետրոյում մի քանի լեզվով հայտարարությունները հիշեցնում էին մարդկանց, որ հարկավոր է բավարար քանակի ջուր խմել և հատուկ ուշադրություն դարձնել տարեցներին ու երեխաներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---