ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԿԱՆԱԴԱ 8 օգոստոսի 2002 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը կգլխավորի յոթ պատգամավորներից բաղկացած պատվիրակություն, որը այցով կմեկնի Կանադա: Ինչպես «Արկա» գործակալությանը տեղեկացրել է Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սարգիս Ասատուրյանը, հայ պատգամավորները պատասխան այցով կայցելեն Մոնրեալ, Կվեբեկ, Օտտավա եւ Տորոնտո: Ասատուրյանի խոսքերով` փոխադարձ այցերը հայ եւ կանադացի պատգամավորներին յուրօրինակ հնարավորություն են ընձեռնում մտքեր փոխանակել քաղաքական համակարգերի վերաբերյալ եւ երկու երկրների միջեւ կառուցել ամուր հարաբերություններ: Նշենք, որ Կանադայի հայ համայնքում, պաշտոնական տվյալներով ընդգրկված է 43 հազար մարդ: Մինչ դեռ ոչ պաշտոնական տվյալներով, Սարգիս Ասատուրյանի նախորդ ասվածի համաձայն, Կանադայում բնակվում են մոտ 55 հազար հայ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |