Ծառուկյանը պատրաստ է անձամբ մասնակցել Ամուլսարի պաշտպանության ակցիաներին 9 սեպտեմբերի 2019 - 14:48 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն պնդում է՝ պատրաստ է անձամբ մասնակցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիային և փակել իր ձեռնարկությունները, եթե «ժողովուրդը կամենա»: Այս մասին նա այսօր հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Ծառուկյանը նշեց, որ իշխանությունները հասկանում են՝ կանգնած են լուրջ փաստի առաջ և պետք է լիարժեք ուսումնասիրություններ կատարվեն՝ արդյունքները ժողովրդին ներկայացվելու համար։ «Եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, թող բացեն, չի լինի ժողովրդի համաձայնությունը՝ թող չբացեն»,- իր խոսքում նշեց ԲՀԿ ղեկավարը:
Չնայած դրան՝ ԲՀԿ առաջնորդին զարմացնում է այն, որ Lydian Armenia-ն կատարել է 400 միլիոն դոլարի ներդրում և այդ գումարով կառուցել երկու պոչամբար ու բերել 50 միավոր տեխնիկա են։ Ծառուկյանի կարծիքով՝ այդ գումարով կարելի էր կառուցել 10 գործարան` 20 հազար աշխատատեղով։
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ իր երկու հանքարդյունաբերող ընկերությունները՝ Արարատի ցեմենտի գործարանը և Մղարթի ոսկու հանքը, կփակվեն, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի դրանց շահագործմանը կամ դրանք վնասեն բնությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա:Երկրի վարչապետը նաև նշել է, որ եթե իշխանությունը սկսի առանց որևէ պատճառի խնդիրներ ստեղծել Lydian Armenian ընկերության համար, ապա դա էական վնաս կհասցնի Հայաստանի միջազգային իմիջին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |