Պատգամավորը՝ Ջրպետկոմի նախագահին. Ձեզ նշանակել ենք, որ բացահայտում անեք 9 սեպտեմբերի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանին չի գոհացնում Ջրային պետական կոմիտեի և դրա ղեկավար Վարդան Մելքոնյանի գործունեությունը։ Ազգային ժողովում ջրօգտագործումների վերաբերյալ օրենսդրական քննարկման ժամանակ նա, դիմելով կառավարության պաշտոնյային, արտահայտել է իր ուղղակի դժգոհությունը նրա գործունեությունից։ Իշխանական պատգամավորին հատկապես վրդովեցրել էր կառավարության պաշտոնյայի հայտարարությունը ջրային կոմիտեի ոլորտում չարաշահումները բացահայտելու մասին.«Տարիներով կուտակված պարտքերն, այդ չարաշահումները… որ ամեն օր բացահայտենք, ամեն օր կբացահայտենք»: Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք», -ասել է Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ «Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե զարմանալու ընդունակությունս պետք է որ վաղուց կորցրած լինեի, բայց պարոն Մելքոնյանը, ի պատիվ իրեն, էսօր ստիպեց ինձ զարմանալ։ Պարոն Մելքոնյան, մենք ի՞նչ մեսիջ ենք տալիս հանրությանը, երբ ասում եք՝ որ ուզենք ամեն օր բացահայտում անել, ամեն օր բացահայտում կանենք։ Անհասկանալի է։ Բացահայտում ունեք՝ արեք։ Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք», - դիմելով դահլիճում նստած Մելքոնյանին՝ հայտարարել է Տիգրան Կարապետյանը Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |