Չափումներ են կատարվել հանրապետության 7443 կմ ճանապարհների վրա 9 սեպտեմբերի 2019 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրությունն արդեն ավարտվել է: Այն իրենից ներկայացնում է ճանապարհների երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումների իրականացում: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթևեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։ Ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել ճանապարհների առկա վիճակի, երթևեկության անվտանգության և ծախսված ժամանակի մասին: Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և նպատակ ունի ստեղծել ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքական տեղեկատվական բազա: 2019-ի բյուջեով նախատեսվում է հիմնանորոգվել 78 կմ ճանապարհ՝ հիմնական շեշտը դնելով Հայաստանը դեպի Վրաստան և Իրան տրանզիտ գոտի դարձնելու վրա: 2019-ին այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի գումար է հատկացվելու և նախատեսվում է վերանորոգել 300 կմ ճանապարհ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |