Հրապարակվել է Խաչատուրյան քույրերի նամակագրությունը հոր հետ. «Ամեն ինչի համար ծեծելու եմ, սպանեմ»10 սեպտեմբերի 2019 - 12:33 AMT PanARMENIAN.Net - «Մոսկովսկի կոմսոմոլեցը» հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունն իրեն սպանած դուստրերի հետ և աուդիոֆայլերի վերծանումը: Նամակագրությունը հիմնականում հագեցած է ոչ նորմատիվ բառապաշարով և հոր սպառնալիքներով աղջիկների հասցեին: ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են հանձնել պաշտոնական որոշումն առ այն, որ դուստրերին անարգելու և սեռական ոտնձգությունների մեղադրանքով նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրգործ չի հարուցվի վերջինիս մահվան կապակցությամբ: Քննությունը հաստատել է անարգանքի փաստերը: «Սև «Սամսունգը» հայտնաբերվել է սպանության վայրում 2018-ի հուլիսի 27-ին: Ցավոք, Միխայիլ Խաչատուրյանի բառապաշարը շատ պարզունակ է և հիմնականում բաղկացած է անվայել խոսքերիք: Ուստի հաղորդագրությունների մեծ մասը քիչ տեղեկություն կարող է տալ իմաստային առումով, սակայն, թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսին էին հարաբերություններն ընտանիքում և ինչպես է կատարել իր հայրական պարտականությունները»,-ասվում է հոդվածում: Օրինակ, 2018-ի ապրիլի 14-ին, դիմելով դստերը՝ Անգելինային, Միխայիլ Խաչատրյանն ասել է (ձայնային հաղորդագրություն). «Ամեն ինչի համար ծեծելու եմ, սպանեմ»: Ավելի վաղ Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչ Նատալյա Ֆոմիչովան սոցցանցերի միջոցով դիմել էր ԶԼՄ-ներին՝ պատմելով, որ իրեն դիմել են Միխայիլ Խաչատուրյանի հարազատների փաստաբանի ներկայացուցիչները՝ խնդրելով փորձաքննական եզրակացություն տալ առ այն, որ Խաչատուրյան քույրերի մոտ բացակայում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը և հանդես գալ հեռուստատեսությամբ: «Հեռակա եզրակացություն: Առանց ախտորոշման, առանց աղջիկների հետ անձնական շփման, բոլոր տեսակի էթիկական նորմերի խախտումներով: Ես հիանալի հասկանում եմ, որ միակ հոգեբանը չեմ այս երկրում, և իմ մերժումը ստանալով, նրանք մեկ ուրիշին կդիմեն: Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտորոշումը հնարավոր չէ առանց հետազոտվողի անձնական մասնակցության: Ցանկացած «հեռակա» ախտորոշում պրոֆեսիոնալ նորմերի խախտում է: Խնդրում եմ, նկատի ունեցեք սա, եթե նման եզրակացություններ հայտնվեն»,-գրել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործից առանձին վարույթ է առանձնացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին առնչվող նյութերը:Քննիչները նրա գործողությունների մեջ դստրերին բռնության ենթարկելու և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացնելու հատկանիշներ են տեսել: Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»: Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա՝ նրանց մոտ խանգարումներ են զարգացել «դաժան վերաբերմունքի սինդրոմի դրսևորմամբ»: Քրիստինայի և Անգելինայի մոտ ի հայտ են եկել նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ: Մարիան հոր վրա հարձակման ժամանկ անմեղսունակ վիճակում է եղել: Հետաքննությունն ավարտին մոտեցավ 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից: Գործը փոխանցվելու է դատարան 2 ամսվա ընթացքում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |