Ռուբինյան. Ադրբեջանը չի լինի ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ, քանի որ կոնսենսուս չենք ապահովի10 սեպտեմբերի 2019 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ինքնիշխան պետություն է և չունի որևէ կաշկանդվածություն արտաքին հարաբերություններում իր շահերը պաշտպանելու հարցում: Այդ մասին Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս: Ռուբինյանն արձագանքել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որը մտավախություն էր հայտնել, որ Ադրբեջանը կարող է դառնալ ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր՝ ընդգծելով, որ այդ երկիրը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ՀԱՊԿ-ում ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանը, հայտնում է Aysor.am-ը։ Այս հայտարարությունների առիթը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագիծն էր՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին։ Կատարվող փոփոխություններով հստակեցվում են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը: «Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է։ Ես ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - դիմելով Բաբաջանյանին՝ հայտարարել է Ռուբինյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |