Ըստ «Սանիթեքի» աշխատողների՝ քաղաքապետարանն օգոստոսի աշխատավարձը չի փոխանցել

Ըստ «Սանիթեքի» աշխատողների՝ քաղաքապետարանն օգոստոսի աշխատավարձը չի փոխանցել

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Աշխատակիցները պնդում են՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերն ու կատարողականները:«Օգոստոս ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, մեր ղեկավարությունը մեզ տեղյակ է պահել, որ քաղաքապետարանից փոխանցում չի եղել», - ասել է աշխատակիցներից մեկը, հայտնում է Aysor.am-ը։

Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներին է մոտեցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Նա նշել է, թե քաղաքապետարանը 5 միլիարդ 200 միլիոնից 250 միլիոնը չի տվել։

«Մի քանի օր առաջ «Սանիթեքն» ասում էր, որ դա մեր վառելիքի գումարն է, այսօր դարձավ արդեն աշխատավարձի գումարը», - ասել է նա։ Ավագանու անդամի խոսքով՝ սա «Սանիթեքի» հերթական սաբոտաժն է Հայաստանին։

Քաղաքապետարանը մեղադրում է «Սանիտեք» ընկերությունը աղբահանությունը տապալելու, ապա՝ սաբոտաժի ենթարկելու մեջ ու պարբերաբար տուգանում ընկերությանը։ Երևանում աղբահանությունն այժմ իրականացվում է հիմնականում քաղաքապետարանի ստեղծած նոր հիմնարկի ուժերով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---