Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ. Մեծ պլաններ ունի

Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ. Մեծ պլաններ ունի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:

«Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք նոր ենք սկսել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

«Մեր մանկապարտեզներից 6500 ք/մ հետ ենք բերել համայնքին, մենք 2 միլիարդ դրամով մեծացրել ենք բյուջեն, մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները, մեծ կառուցապատում ենք սկսում։ Մենք մեծ պլաններ ունենք։ Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը։ Ինչո՞ւ հրաժարական տամ. որ էլ մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ», - ասել է Մարությանը։

Մարությանն, անդրադառնալով քաղաքապետարանի առջև «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային, ասել է,որ «Սանիթեք» ընկերությունում աշխատավարձեր չվճարելը պարբերական բնույթ է կրում։ «Ըստ իս, ուղղորդված միջոցառում է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---