Բալային համակարգը չի տարածվի արտերկրի համարներով մեքենաների վրա10 սեպտեմբերի 2019 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգը, որի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով, չի տարածվելու օտարերկրացիների՝ օտար պետությունների կողմից տրված պետհամարանիշներով երթևեկողների վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, հայտնում է Shantnews.am-ը։ Պաշտոնյան նշել է, որ այդպիսի մեքենաների վարորդների համար պատասխանատվության այլ միջոցներ են գործում, ընդհուպ մինչև Հայաստան մուտքի արգելք, սակայն բալային համակարգ չի կարող սահմանվել։ Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել ճանապարհային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական մեծ փաթեթ։ Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրել է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հայտնվում են նոր հասկացություններ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, հատուկ կցորդ, տրիցիկլ, կվադրիցիկլ, կվադրոցիկլ։ Նախագծով երթևեկության լրացուցիչ պահանջենր են սահմանվում հեծանվորդների ու մոպեդ վարողների համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է |