Օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ-ում վարորդ աշխատելը փոխադարձ կարգելվի10 սեպտեմբերի 2019 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նոր նախագիծը նախատեսում է փոխադարձության սկզբունքով արգելել օտարերկրյա պետությունների վարորդական վկայականներով Հայաստանում վարորդ աշխատելը, եթե օտար պետությունները նույն արգելքը սահմանել են ՀՀ կողմից տրված վարորդական իրավունքների վրա։ Խորհրդարանում այս նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրին, որ Ռուսաստանում թեև օրենսդրական մակարդակում կա ՀՀ վարորդական վկայականով ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքը, այն գործնականում չի կիրառվում, հայտնում է Shantnews-ը: Հակոբյանը նաև զգուշացրել է, որ կարիք չկա հակադրվել ու նման վարք դրսևորել դաշնակից պետության նկատմամբ։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը պարզաբանել է, որ այս նախագծում որևէ հակադրվելու միտում չկա։ Նույնիսկ ռուսական կողմը, ըստ Քոչարյանի, նախապես տեղյակ է եղել հայկական կողմի նման մտադրության մասին։ «Ի՞նչ ասվեց մեզ (ռուսական կողմից-խմբ․)։ Ասվեց՝ դրվո՞ւմ են բացառություններ, դուք էլ ձե՛ր օրենսդրությամբ բացառություններ նախատեսեք։ Եթե մենք նախատեսում ենք ձեր քաղաքացիների համար, դուք էլ նախատեսեք մեր քաղաքացիների համար»,- հայտնել է Քոչարյանը։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է |