Արման Բաբաջանյանը վայր չի դնի մանդատը և կգործի որպես անկախ պատգամավոր

Արման Բաբաջանյանը վայր չի դնի մանդատը և կգործի որպես անկախ պատգամավոր

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է, որ ինքը վայր չի դնում մանդատը և «Լուսավոր Հայաստանից» դուրս, անկախ պատգամավորի կարգավիճակում կգործի:

Նա ասել է, թե վերջին մի քանի օրերը իր համար ծանր են եղել՝ ստիպված է դժվար որոշում կայացնել՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։, հայտնում է Aysor.am-ը:

«Ես ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Իրականում իմ այդ որոշման խորքային դրդապատճառները ոչ այնքան «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որքան մեր ընդհանուր քաղաքական համակարգի ախտերի հետ։ Ես համոզված եմ, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է թավշյա հեղափոխության օրերին, կարիք ունի նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների ու սկզբունքների, նոր քաղաքական մտքի։ Ցավոք ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել ու չեմ տեսնում ոչ «Լուսավոր Հայաստանում», ոչ մնացյալ ուժերում», -հայտարարել է Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով, քաղաքական համակարգն Հայաստանում ախտահարված է, որի հետևանքով տարբեր ոլորտներում ճգնաժամեր են՝ Սահմանադրական դատարանում, անցումային արդարադատության հարցում, Ամուլսարի խնդրում։

«Հեղափոխությունից մեկ ու կես տարի անց մենք տեսնում ենք Հայաստանի կողմից վարվող անատամ արտաքին քաղաքականություն։ Թավշյա հեղափոխության արդյունքում մենք շարունակում ենք վարել նախկին իշխանության քաղաքականությունը, այն դեպքում ժողովրդավարացած Հայաստանը պետք է աշխարհի հետ խոսեր նոր օրակարգով», -հավելել է Արման Բաբաջանյանը։

Նա հավելել է, որ անկախ պատգամավորի կարգավիճակում անելու է առավելագույնը կարող ուժերին համախմբելու, միավորելու ու նրանց ներուժը «ի բարօրություն Հայաստանի» օգտագործելու համար։

Ավելի վաղ«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---