Մեսչյան. 71 հարկանի շենքը նոր տեխնոլոգիա է, նոր մոտեցում՝ թող Երևանում էլ լինի10 սեպտեմբերի 2019 - 17:49 AMT PanARMENIAN.Net - 71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում է, նոր մտածողութուն է: Այդ մասին հայտարարել է գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Երևանի ավագանի նիստում՝ պատասխանելով ավագանու անդամներից մեկի հարցին, թե մամուլում տեղեկատվություն է շրջանառվում Երևանում 71 հարկանի շենք կառուցելու մասին: Ճարտարապետին հարցրել են, թե արդյո՞ք քաղաքապետարանին ներկայացվել է նախագիծ, արդյո՞ք կառուցվելու է, ո՞րն է նրա դիրքորոշումը։ Ճարտարապետը նշել է, որ, ընդհանրապես, եթե Երևանում լինի մեկ հատ 71 հարկանի շենք, ինչու ոչ, հեռու մի տեղ՝ լանջի վրա, թող լինի, հայտնում է Panorama.am-ը: «Եթե այդպիսի բան կառուցվի, ինչո՞ւ ոչ։ Բայց որտե՞ղ, ինչո՞ւ։ Առաջին հերթին չգիտենք որտեղ, որովհետև նախագիծ չենք տեսել, չգիտենք ինչու, որովհետև դրա պատասխանը դեռ չունենք»,- ասել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Որովհետև 71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում է ։ Ինչու ոչ, թող մի հատ շենք էլ Երևանում լինի էլի, ինչ կլինի՞»,- ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 23-ին հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։ Նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը․ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝ 5։ Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |