ԱԱԾ-ն 6 ամսում հետախուզման մեջ գտնվող 1005 անձի է գտել, պետսահմանի խախտման 52 փորձ կանխել11 սեպտեմբերի 2019 - 11:45 AMT PanARMENIAN.Net - 2019-ի առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կանխել են ՀՀ պետսահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Բացի այդ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետսահմանի խախտման 2 դեպք (3 անձ) և պետսահմանի անցակետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ): Բացի այդ, պետսահմանի անցակետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ: Իրականացված աշխատանքների և վերահսկողության ուժեղացման արդյունքում տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերում 59%-ով նվազել են կարգապահական խախտումներն ու արձանագրված պատահարները: Նաև խրախուսվել են սահմանապահ զորքերի 230 զինծառայող, իսկ 37-ը կարգապահական տույժի են ենթարկվել: Սահմանապահ զորքերում ակտիվ կադրային աշխատանք է տարվել, ինչի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զինծառայության անցած քաղաքացիների թիվն աճել է 35%-ով, իսկ նախորդ ամբողջ տարվա համեմատ՝ 5%-ով: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |