ՌԴ դեսպան․ Միհրան Պողոսյանը քաղապաստան չի ստացել11 սեպտեմբերի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ապաստան չի տրամադրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին։ Այս մասին, 24news.am հողորդմամբ, հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, չի նշանակում, որ քաղաքական ապաստան է ստացել։ Ինչ վերաբերվում է Պողոսյանին, իմ ունեցած տեղեկություններով ընթանում է իրավական գործընթաց, համապատասխան փաստաթղթերի փոխանցում», - նշել է դիվանագետը։ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է պաշտոնական դիրքի չարաշահման ու վատնման հոդվածներով, նա գտնվում է ՌԴ-ում։ Օգոստոսի 22-ին հայկական կողմը պաշտոնապես հայտարարել էր, որ Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ռուսական կողմը հնարավոր չի համարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող կողմի (կոնկրետ դեպքում ՝ ՌԴ) ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը |