Սեպտեմբերի 17-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +30-ի

Սեպտեմբերի 17-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +30-ի

PanARMENIAN.Net - ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջիկայում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +28...+30 աստիճան:

«Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի», - նշել է նա:

Մինչև այդ, սեպտեմբերի 13-14-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---