Վերսկսվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը․ Դատարանի մոտ 2 ցույց է

Վերսկսվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը․ Դատարանի մոտ 2 ցույց է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվում է Մարտի 1-ի գործով դատաքննությունը, որով որպես մեղադրյալ է անցնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մայիսին Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։

Դատարանի մոտ միաժամանակ 2 ցույց է ընթանում․ մի կողմից, Քոչարյանի աջակիցներն են, որոնք պահանջում են ազատ արձակել 2-րդ նախագահին, այդ թվում, վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումը։

Մյուս կողմից, Քոչարյանի հակառակորդներն են, որոնք պահանջում են ազատ չարձակել նրան։

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։ Սեպտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր 2-րդ նախագահի պաշտպանների դիմումը՝ հակասահմանադրական ճանաչելով քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներառված չէր Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված անձանց գործառութային անձեռնմխելիությունը։ Պաշտպանները դրա հիման վրա պահանջում են դադարեցնել Քոչարյանի հետապնդումը։

Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցողների թվում են ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---