HBO-ն «Գահերի խաղի» փրիքվել կնկարահանի՝ նվիրված Տարգարիենների ընտանիքին13 սեպտեմբերի 2019 - 14:11 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը պատրաստ է «կանաչ լույս տալ» հայտնի «Գահերի խաղը» սերիալի ևս մի փրիքվելի: Պիլոտային տարբերակը կպատվիրեն գրող Ջորջ Մարտինին ու «Գաղութը» (Colony) սերիալի հեղինակ Ռայան Քոնդալին: Այսպիսով, իրադարձությունները կծավալվեն «Գահերի խաղի» դեպքերից 300 տարի առաջ, երբ Վեստերոսը ղեկավարում էին վիշապները: Սյուժեի կենտրոնում կլինի Տարգարիենների ոչնչացող ընտանիքը: Նախագծի հիմքում կլինի Մարտինի «Կրակ և արյուն» վեպը, որը հրապարակվել է 2018-ին, Deadline-ին հղումով գրում է Kinoreporter-ը: 2017-ին HBO-ն «Գահերի խաղի» 5 փրիքվել էր պատվիրել: Մարտինի ու Քոնդալի պիլոտային տարբերակը կփոխարինի այն նախագիծը, որի վրա աշխատում էրսցենարիստ Բրայան Քոգմանը: Մայիսին Մարտինը հայտնել էր, որ հեռուստաալիքը 5 նախագծից դեռևսմիայն երեքն է գործարկել: «Գահերի խաղում» Տարգարիենների ընտանիքը ներկայացնում էին Դեյեներիս Տարգարիենը (Էմիլիա Քլարկ), Վիզերի Տարգարիենը (Հարրի Լոյդ) ու Ջոն Սնոուն (Քիտ Հարինգթոն): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |