Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել մինչեւ քաղաքական մակարդակ21 հոկտեմբերի 2008 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել մինչեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական հարաբերությունների մակարդակ: Այդ մասին Երեւանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հաղորդել է, որ ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 1200 ընկերություններ, որոնց կապիտալը ռուսական է: «Ծրագրերում կա նոր ԱԷԿ-ի, ինչպես նաեւ երկաթուղային ճանապարհի կառուցումը: Ես կասեի, որ տնտեսական հարաբերությունները տպավորիչ են. ապրանքաշրջանառությունն այս տարի կարող է հասնել $1 միլիարդի»,- ընդգծել է Սարգսյանը:Դմիտրի Մեդվեդեւի խոսքերով, ներկայումս ռուսական իշխանությունների գլխավոր խնդիրն է` կրճատել մոլորակային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: «Ֆինանսական ճգնաժամը ոչ մեկին չի շրջանցել, մենք մեծ կորուստներ ենք կրել: Ճիշտ է, Ռուսաստանը փորձում է դրանից դուրս գալ նվազագույն կորուստներով: Մի 15 տարի առաջ հնարավոր է` մենք չբախվեինք ճգնաժամին: Բայց գլոբալիզացումը եւ բաց տնտեսությունն արեցին իրենց գործը, եւ այժմ բոլորը հատուցում են այն կոպիտ սխալները, որ թույլ են տվել մի շարք պետություններ եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ն: Բայց ես կարծում եմ, որ մենք դուրս կգանք ստեղծված իրադրությունից»,- ասել է Մեդվեդեւը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |