Ռուսաստանին ներկայումս չափազանց շահավետ է Անդրկովկասի հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալը

PanARMENIAN.Net - «Հարավային Օսիայի իրադարձություններից հետո մենք պետք է Հայաստանի հետ մշտական կապ պահպանենք որպես Կովկասում ամենամտերիմ դաշնակից եւ միջնորդ»,- ասել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, շատ կարեւոր է գնահատել ներկայիս իրադրության դրական եւ բացասական կողմերը: «Հայաստանն ունի իր չլուծված խնդիրները: Հայերը խիստ շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդությամբ: Թերեւս Ռուսաստանին էլ պակաս շահավետ չէ Անդրկովկասի հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալը: Չէ՞ որ դրանց բարեհաջող լուծման դեպքում Ռուսաստանը կամրապնդի այդ տարածաշրջանում գլխավոր խաղացողի իր դերը»,- ընդգծել է Զատուլինը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---