Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները Երեւանում բացել են WiMAX տեխնոլոգիայով կապի անլար ցանցը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացավ WiMAX տեխնոլոգիայով ազգային կապի անլար ցանցը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են «Կոմստար-ՕՏՍ» մամուլի կենտրոնում, ցանցի բացումը կատարել են Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը: Արարողության ընթացքում երկու երկրների նախագահներին իրական ժամանակում ցուցադրել են ցանցի հնարավորությունները:



«Այսօր Հայաստանում հիմնական տարածքը, որը հետաքրքրում է կապի եւ ապահովման օպերատորներին, Երեւանն է: Բայց մենք մայրաքաղաքի սահմաններից բավական դուրս ենք գալիս, եւ այժմ ցանկացած հեռուստա-հաղորդակցական ծառայություն` լինի դա հեռախոսակապ կամ մուտք Ինտերնետ, իր որակով եւ գնային քաղաքականությամբ պետք է գրեթե համարժեք լինի Երեւանին հասու ծառայություններին»,- հայտնել է «Կորնետ-ԱՄ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանը:



Հայաստանում WiMAX ցանցն ընդգրկում է Երեւանը եւ շրջանների 18 քաղաքներ, հետագայում ցանցի ծավալը կընդլայնվի: Ծրագրվում է նաեւ հենացանցի կապի նոր գծերի կառուցումը: Ծրագրի ներդրումների չափը 2007-2008թթ. ժամանակահատվածում կազմում է 4,6 մլն. դոլար: 2009թ. համար ներդրումների չափը կորոշվի կախված 2008թ. կտրվածքով ցանցի շահագործման արդյունքներից եւ հաջորդ տարվա համար հեռուսատահաղորդակցությունների շուկայի զարգացման դինամիկայի միտումներից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---