ԶԼՄ-ները հայտնում են Օսիպյանի հրաժարականի մասին17 սեպտեմբերի 2019 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին։ Լուրի պաշտոնական հաստատում չկա, հստակ պատճառներ ու նիստի ընթացքի մանրամասներ ևս չեն հաղորդվում։ Ըստ «Հրապարակի», Փաշինյանը խոսել է Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին, ընդ որում՝ Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված և փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, սակայն վարչապետը նրան չի լսել, ինչին հետևել է Օսիպյանի՝ հրաժարական տալու որոշումը։ Իր հերթին, Factor.am-ը հայտնում է, որ Փաշինյանն Օսիպյանին առաջարկել է հեռանալու դեպքում զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը, սակայն Օսիպյանը հրաժարվել է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքական համարելու ու դրանց համար որպես պարտադիր պահանջ պատգամավորի պահանջներին (տարիքային ցենզ, քաղաքացիություն և այլն) համապատասխանելը։ Մինչ այդ նշված 2 պաշտոնին կարող էին միայն կադրային սպաներ նշանակվել։ Նույն օրն ավելի ուշ հայտնի է դարձել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |