Ալեքսանյան. Վնասվածքը խանգարեց, բայց դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ՝ ուրախանալու

Ալեքսանյան. Վնասվածքը խանգարեց, բայց դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ՝ ուրախանալու

PanARMENIAN.Net - Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Կողոսկրի վնասվածքի պատճառով մարզիկը չէր մասնակցել առաջնության եզրափակիչ գոտեմարտին՝ վերցնելով միայն առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը:

«Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- Instagram-ի իր էջում գրել է ըմբշամարտիկը:

Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել առաջնության 1/8–րդ եզրափակիչում թուրք ըմբիշ Չենք Իլդեմի հետ գոտեմարտի ժամանակ: Դրանից հետո նա ևս երկու գոտեմարտ էր անցկացրել Իրանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ՝ 97 կգ քաշային կարգում նվաճելով փոխչեմպիոնի կոչումը և 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով նա չի չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---