Օսիպյանի հրաժարականի լուրը հաստատվել է![]() 18 սեպտեմբերի 2019 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հայտնում է՝ «Հայկական ժամանակը»՝ հղում անելով նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին։ Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին։ Մինչ այդ՝ 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս, Օսիպյանը եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին։ Դրանից առաջ՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքական համարելու ու դրանց համար որպես պարտադիր պահանջ պատգամավորի պահանջներին (տարիքային ցենզ, քաղաքացիություն և այլն) համապատասխանելը։ Մինչ այդ նշված 2 պաշտոնին կարող էին միայն կադրային սպաներ նշանակվել։ Նույն օրն ավելի ուշ հայտնի էր դարձել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |