220 մլն դրամ՝ Անկախության օրվան. Վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի18 սեպտեմբերի 2019 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների բյուջեն 2019-ին կազմում է 220 միլիոն դրամ (մոտ $460,000)։ Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը,այս տարի առաջին անգամ այդ օրը վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, տեղեկացնում է Panorama.am-ը: Դրան կմասնակցեն մարդիկ, որոնք փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում, ապագան կապում են Հայաստանի հետ։ «Ունենք 45 հերոս, որոնք մրցանակների հավակնորդներն են։ 13 մրցանակ է լինելու, 12-ը տարբեր պաշտոնյաների, գործարարների կողմից են տրվելու հերոսներին, մեկը՝ վարչապետի»,- նշել է Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ մրցանակաբաշխության հյուրերը լինելու են վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները, ժյուրին առանձնացրել է կարճ ցուցակ, իսկ վարչապետն ընտրել է մրցանակակիրներին։ «Ժյուրին հենվել է այն չափանիշի վրա, թե ինչքան ջանք է պահանջվել տվյալ մարդուց, որպեսզի հասնի իր երազանքին, նաև ստեղծագործականությունը, նորարարչականությունն է հաշվի առնվել»,- նշել է Մովսիսյանը: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |