Գորգիսյան. Թովմասյանի լիազորությունների դադարեցումը չպետք է քաղաքական որոշում լինի

Գորգիսյան. Թովմասյանի լիազորությունների դադարեցումը չպետք է քաղաքական որոշում լինի

PanARMENIAN.Net - ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մեկնաբանել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու` «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը, այն որակելով ՍԴ-ի շուրջ «հորինված և մտացածին ճգնաժամ» լուծելու փորձ:

Պատգամավորը նշել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ չի եղել և չկա, իսկ ՍԴ դատավորի հրաժարական պահանջելը պետք է հիմնավորված լինի:

«Ցավում եմ, որ մեր քաղաքական մեծամասնությունը չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում, թե երկրում ինչ է կատարվում»,- ասել է Գորգիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրությամբ ասվում է, թե որ պարագայում Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ-ին՝ ՍԴ անդամին պաշտոնից հեռացնելու մասին:

«ՍԴ-ն պետք է որոշում կայացնի՝ հանո՞ւմ է անդամին, թե՞ ոչ։ Որոշումը մեզ տալուն պես՝ մենք գնահատական կտանք, բայց պնդում եմ, որ դա չպետք է լինի քաղաքական որոշում։ Եթե մենք հասնենք այնտեղ, որ քաղաքական դրդապատճառներով պետք է դատավորներ փոխվեն, ուրեմն մենք շատ հեռու կգնանք ժողովրդավարությունից»,- նշել է պատգամավորը:

Սեպտեմբերի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց էր սկսել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---