«Ոչ ակնհայտ կարգ». Մոսկվայաբնակ նկարչի անհատական ցուցահանդեսը՝ Երևանում18 սեպտեմբերի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-29-ին՝ HovHar Art պատկերասրահում (Պուշկինի 4), կկայանա նկարիչ Ալեքսանդր Սոկոլովի՝ «Ոչ ակնհայտ կարգ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Սոկոլովը նկարիչ է՝ Մոսկվայում հայտնի իր փողոցային աշխատանքներով, որոնց կենտրոնում շախմատի ձի է: Նա սկսել է սթիքերներից ու պաստառներից, որոնք փակցնում էր քաղաքում, ավելի ուշ դրանց ավելացան նաև գիպսե հարթաքանդակներ: Սոկոլովն այն քիչ արվեստագետներից է, որոնք Մոսկվայում սթրիտ-արտ են անում գիպսից: Շախմատե ձիերից բացի, նրա հարթաքանդակները հաճախակի ունեն ստիլետների, կաստետների ու հերալդիկ կենդանիների տեսք: «Մոսկվայում մի քանի մարդ կա, որոնք հարթաքանդակներ են փակցնում քաղաքում, բայց դրանք շատ արագ պոկում են», – ասում է Ալեքսանդրը. «Եթե դրանք բարձր են՝ մարդիկ չեն նկատում: Բայց շատերը գիտեն, որ քաղաքում նման քանդակներ կան, և երբ տեսնում են՝ ուրախանում են»:
Երևանյան ցուցահանդեսին հնարավոր կլինի տեսնել Ալեքսանդր Սոկոլովի՝ հետևյալ հավաքածուներից աշխատանքներ. «Գուանչժոու», «Սև շարք», «Տղաներին», «Խաղն ու Տրիումֆը», «Համերգ / Փառատոն Կառնավալ / Դիմակահանդես», ինչպես նաև մի քանի քանդակ: Սոկոլովը խառնված տեխնիկայով է աշխատում. սիրելի նյութերն ակրիլն ու տեմպերան են, պարբերաբար՝ յուղաներկը: Նրա նկարները տարբերվում են հագեցած, մաքուր ու վառ գույներով. «կեղտոտ» գույները նա չի ընկալում ու չի օգտագործում: «Կտավի վրա սիրում եմ գույնը, իսկ քաղաքում՝ սևն ու սպիտակը: Իմ հարթաքանդակները միշտ սպիտակ են, երբեք չեմ ներկում դրանք»,- ասում է նա: Սոկոլովի խոսքով՝ իր աշխատանքների մեծ մասը թեմատիկ են, այդ պատճառով էլ նա երկար է պատրաստվում, նյութեր ու փաստեր հավաքում, ուսումնասիրում է բոլոր աղբյուրներից ստացված տեղեկությունն ու միայն հետո սկսում կտավի վրա պատկերներ ստեղծել: Սովորաբար մի նկարի վրա մեկ-երկու տարի է ծախսում՝ շատ աշխատատար գործ է: Արդյունքում Ալեքսանդրը ստանում է նույնիսկ ոչ թե նկար, այլ փոքր էպոսներ՝ այնքան տեղեկություն է նկարիչը վերարտադրում ու վերաիմաստավորում: Ավելի վաղ Սոկոլովի աշխատանքները ներկայացվել են այնպիսի փառատոններին, ինչպիսիք են SENSE-ն, «Մատրիցա 21», Կանաչ ցեխ 1121-ը Մոսկվայում: Դրանք նաև կարելի է գտնել Վադիմ Սիդուրի թանգարանում, «Ֆաբրիկա» ստեղծագործական արդյունաբերությունների կենտրոնում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, նաև Եվրոպայում՝ «FIST» (Festival International de Stickers a Toulouse), «CHEAP street poster art festival», Via Ercolani, Բոլոնյան փառատոններին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |