Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել շուրջ 10 դատավորի դեմ19 սեպտեմբերի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել 10-ից ավել դատավորների դեմ: Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» թերթը: Նախարարությունը չի նշում, թե կոնկրետ որ դատավորների մասին է խոսքը, սակայն, աղբյուրի հաղորդմամբ՝ նրանցից երկուսի գործն արդեն Բարձրագույն դատական խորհրդում է: Ընդ որում՝ այդ դատավորներից մեկը համաձայն չէ մեղադրանքին: Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր դատավորներին «վեթինգի» ենթարկելու մասին: Դա նշանակում է, որ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Վարչապետը նշել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար: Հունիսին Արդարադատության նախարարը հայտարարել էր, որ վեթինգ կլինի, սակայն հայեցակարգային մոտեցումները նախանշելուց հետո միայն: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |