Վրաստանի ԱԳՆ. «Աստված հեռու պահի Երեւանն ու Բաքուն Ռուսաստանի խաղաղարար դերից»22 հոկտեմբերի 2008 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի առաքելություն կատարելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկը նման է արդեն մեկնած գնացք ցատկելու փորձի, որովհետեւ բանակցություններն արդեն ընթանում են Թուրքիայի միջնորդությամբ»,- նշել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգոլ Վաշաձեն: «Մենք ցանկանում ենք մեր հայ եւ ադրբեջանցի բարեկամներին ասել` Աստված հեռու պահի Ռուսաստանի խաղաղարար դերից»,- ընդ որում ավելացրել է Գրիգոլ Վաշաձեն, հաղորդում է Նոր տարածաշրջանը:Երեւան կատարած իր այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաղորդել է, որ ամենամոտ ժամանակում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կանցկացվի ՌԴ-ում: Ընդ որում, նա ավելացրել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այսուհետ էլ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |