Կառավարությունը ոչխարաբուծությանն ու այծաբուծությանն աջակցելու նախագիծ է ընդունել

Կառավարությունը ոչխարաբուծությանն ու այծաբուծությանն աջակցելու նախագիծ է ընդունել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ի կառավարության նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար և ընդգրկում է 2019-2023 թվականները։ Ծրագրի շրջանակներում ոչխարաբուծությամբ և այծա­բու­ծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ հղի ոչխարներ և այծեր, ոչխարի ու այծի արու և էգ տոհմային մատղաշ։ Ծրագրի համար տնտեսվարողներին բանկերի միջոցով մոտ 9․5 մլրդ դրամ վարկային միջոցներ կտրամադրվեն, կոկոսադրույքը կկազմի 12%, որից 10%-ը կսուբսիդավորի պետությունը։ Ակնկալվում է, որ իրականացման արդյունքում կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը՝ բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազար գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշ­ներով օժտված սերնդի ստացում: Կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ»: Ծրագիրը նպատակ ունի ավելացնել ոչխարաբուծական և այծաբուծական արտադ­րանքի ծավալների, բարձրացնել շահութաբերության մակարդակի բարձրացման, խրախուսել ոլորտում ներդումները, ինչպես նաև կայունացնել արտաքին շուկայում մրցակցային դիրքը:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև հարցի էկոլոգիական մասը ու ոչխարների բուծման դեպքում ստեղծվող անապատացման վտանգը։ Այս ծրագիրն անապատացման վտանգ չի պարունակում. նախատեսվում է ունեցած 600 հազար գլխաքանակն ավելացնել 30 հազարով, իսկ առանց անապատացման Հայաստանում մինչև 1․2 մլն գլուխ ոչխար կարելի է պահել։ Ընդ որում, այս բերվող ոչխարները ավելի նուրբ տեսակի են և արոտավայրերում սնվելու պահանջ չունեն:

Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս,սա նշանակում է, որ ճյուղը ունի արտահանման մեծ ներուժ։ Անասնա­բուծության համախառն արտադրանքը 2018-ին կազմել է 477.9 մլրդ դրամ, որի միայն շուրջ 10.5%–ն է ձևավորվել ոչխարաբուծության շնորհիվ, ընդ որում ոչխարի կաթը կազմել է հան­րապետության կաթի համախառն արտադրանքի ընդամենը 6,5 %-ը: 2019 թվականին մայիսի դրությամբ՝ հանրապետությու­նից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետու­թյունը, Արաբա­կան Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---