Նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային

Նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային

PanARMENIAN.Net - Մայր աթոռ սբ Էջմիածնոմ «Հայփոստ» ՓԲԸ-ն սեպտեմբերի 18-ին մարեց և շրջանառության մեջ դրեց նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային:

220 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 60,000 տպաքանակով: Դիզայնի հեղինակը դիզայներ Գևորգ Պողոսյանն է:

Նամականիշի վրա պատկերված է Ամենայն հայոց կաթողիկոսի Վեհարանը: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է Էջմիածնի Մայր տաճարը, իսկ նամականիշի աջ և ձախ հատվածներում տեղադրված են Հայրապետական նշանակները:

Նամականիշի մարումն իրականացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Մայր աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաևՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Վեհարանը Կաթողիկոսի նստավայրն է: Այդտեղ են գտնվում գահասրահն ու խորհրդարանը, կաթողիկոսական աշխատասենյակն ու ընդունարանը, Մայր աթոռի ձեռագրատունն ու ոսկեդարան-թանգարանը, կաթողիկոսական գրադարանն ու Հայոց Հայրապետի կացարանը: Վեհարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1914 թվականին ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ՝ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանի նախագծով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---