Աղաջանյան․ Վարչապետը գոհ չէր Վանեցյանից ու Օսիպյանից19 սեպտեմբերի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի գոհացրել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքը, ինչը հանգեցրել է իրենց հրաժարականներին։ Այս մասին է հայտարարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Լրագրողները հարցրել են՝ ինչու է, այդ դեպքում, Օսիպյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվել։ «Նրանք, կրկնում եմ, չեն գոհացրել, չեն բավարարել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում, և վստահաբար, երբ վարչապետը նման որոշում է կայացրել, մասնավորապես՝ պարոն Օսիպյանին նշանակել իր խորհրդական, վստահաբար՝ էդ կարգավիճակում, գտել է, որ օգտակար կլինի», - պատասխանել է Աղաջանյանը, հայտնում է «Ազատությունը»։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 17-ին։ Ոչ նախկին ոստիկանապետը, ոչ կառավարությունը չեն մանրամասնել դրա պատճառները։ Նույն օրն Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշականվել Սեպտեմբերի 16-ին հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իր որոշումը պիտի սթափեցնող նշան լինի կառավարության համար։ Իր հրաժարականի պատճառները ևս չեն ներկայացվել։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել |