Նոր նախաձեռնություն Ամերիաբանկից՝ ուսանողների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար19 սեպտեմբերի 2019 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջատար բանկերի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ամերիաբանկի, Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում իրականցվող «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» նախաձեռնության ընթացքում Անգլիական այգում էին հավաքել ուսանողներին՝ պատմելու ֆինանսական միջոցների, դրանց տնօրինման ու անվտանգության մասին: Նախաձեռնության նպատակն է ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումը: «Հետաքրքիր էր քարտերի, ֆինանսական միջոցների ապահովագրման թեման, հատկապես կարևոր էին պլաստիկ քարտերի ու Apple Pay մասին հատվածները: Ինձ համար կարևորն էր հասկանալ, թե ինչ է պետք անել Հայաստանում այս ուղղության զարգացման համար»,- միջոցառումից հետո տպավորություններով կիսվեց Ֆրանսիական համալսարանի ուսանող Տաթևիկ Աբրահամյանը:
Միջոցառման ընթացքում թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ֆինանասական միջոցների գրագետ տնօրինման մասինխոսեց Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը: «Բանկն իմ առաջին 5 հավելվածների շարքում» դասախոսության ընթացքում Դանիելյանն անդրադարձավ նաև խնայողական վարքագիծ ձևավորելուն և ֆիանասական միջոցների գրագետ տնօրինմանը: «Դասընթացի ընթացքում ուսանողները կկարողանան ճիշտ կողմնորոշվել բանկերի առաջարկների միջև և ճիշտ կառավարել իրենց հաշիվները: Դրանով հենց ընդհանուր բանկային համակարգն է վստահելի դառնում. որքան պարտաճանաչ և պահանջկոտ է հաճախորդը, այնքան բանկը իր ծառայություները ներդնելիս մտածում է նրան գոհացնելու մասին»,- նշեց Դանիելյանը: Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր հերթիննշեց, որ թեմաներն անհրաժեշտ են ցանկացած ուսանողի՝ անկախ մասնագիտությունից:
Սարգսյանի խոսքով՝ բաց քննարկումներին հաջորդելու են նաև լսարանային դասընթացներ: Բացի այդ, նախատեսվում գործակցություն ՀՀ տարբեր կրթական հաստատություների հետ: Բանկերի միության «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրի բոլոր թեմաներն ընտրվել են հայաստանյան բանկերի հետ համատեղ, հաշվի են առնվել հաճախորդների կողմից հաճախ տրվող հարցերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |