Հայաստանի ԱԳՆ չի հաստատում ԵԱՀԿ Մինսկի խմբի` տարածաշրջան կատարելիք այցի մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ չի հաստատում հաջորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների` տարածաշրջան կատարելիք այցի մասին տեղեկատվությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովի գրասենյակում նույնպես չեն հաստատել գալիք այցի մասին տեղեկատվությունը: «Իհարկե, Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո միջնորդները կայցելեն տարածաշրջան, բայց թե երբ` հայտնի չէ»,- ասել են Մերզլյակովի գրասենյակում:



Ավելի վաղ ադրբեջանական Թրենդ գործակալությունը, վկայակոչելով ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեին, հաղորդել էր, որ հաջորդ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ կայցելի տարածաշրջան:
 Ուշագրավ
---