«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային International Wine & Spirit մրցույթի լավագույններից![]() 20 սեպտեմբերի 2019 - 20:45 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արծաթե մեդալներ է ստացել միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում: Համաշխարհային հայտնի բրենդերի կողքին ընկերության պատրաստած 3 և 5 տարեկան կոնյակները վաստակել են 90 միավոր, իսկ 7 տարեկանը՝ 93: International Wine & Spirit Competition-ն ունի 50 տարվա պատմություն: Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է ոլորտի 400-ից ավելի մասնագետներից մոտ 30 երկրից: Ըստ մրցույթի գնահատման սանդղակի՝ արծաթե մեդալի արժանացած կոնյակը բնորոշվում է որպես բացառիկ հավասարակշռությամբ ու համահոտային նրբերանգների բարդությամբ խմիչք, որ նկատելիորեն առանձնանում է մրցակիցներից։ «Արմենիա Վայն» ընկերության ֆրանսիացի կոնյակագործ Օլիվե Շապտը նշում է, որ նման գնահատականն անչափ ուրախացնող է, բայց միաժամանակ՝ պարտավորեցնող: «Նման մեդալները մեծ նշանակություն ունեն բոլորիս համար, քանի որ շատ կարևոր է իմանալ, որ աշխատանքդ գնահատվում է։ Իհարկե, այս մեդալների նվաճումը հեշտությամբ չի տրվել։ Դրա հետևում կանգնած է բարդ ու երկար աշխատանք»,- նշում է կոնյակագործը՝ վստահեցնելով, որ ընկերությունը շարունակելու է նոր բարձրունքներ գրավել ու Հայաստանի անունը հնչեցնել աշխարհով մեկ: Օլիվե Շապտի խոսքով՝ «Արմենիա Վայն» ընկերության կոնյակի բարձր որակը պայմանավորված է ինչպես հայաստանյան կլիմայով, հողով ու ջրով, խաղողի սորտով, այնպես էլ խմիչքի պատրաստման ֆրանսիական տեխնոլոգիայով և նորագույն սարքավորումների կիրառմամբ: Կոնյակը հնեցվում է բարձրորակ տակառներում՝ պատրաստված ֆրանսիական կաղնուց, իսկ թորման արտադրամասը հագեցած է գերժամանակակից ֆրանսիական սարքավորումներով: Մրցանակակիր կոնյակը դեռևս ներկայացված չէ հայկական շուկայում: Ընկերությունը նախատեսում է այն տեղական և միջազգային շուկա դուրս բերել գալիք տարվա սկզբում: Օլիվե Շապտը նշում է, որ հատկապես 3-ամյա կոնյակը սիրելի կդառնա երիտասարդության շրջանում, քանի որ այն թեթև է և կարելի է խմել երեկույթների ժամանակ: Կոնյակն ինչքան երկար է հնեցվում, այնքան բարդ կառուցվածք և նոր համահոտային նրբերանգներ է ձեռք բերում: Օլիվե Շապտն ասում է, որ թեև լավագույն պահը կոնյակը փորձելն է, սակայն նախ և առաջ պետք է բույրն զգալ: «Կոնյակի բույրն առնելիս սկսում ես ճանապարհորդել դրա նրբերանգների միջով՝ տարբեր մրգեր՝ թարմ և չոր, կաղնու փայտ, հետո նաև վանիլ, շոկոլադ, երբեմն սուրճ։ Շնչում ես բույրը, նորից շնչում, և այդ պահին միայն մեկ բան ես ցանկանում՝ փորձել խմիչքը»,- ասում է Օլիվիե Շապտն ու համտեսում կոնյակը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ «Արմենիա Վայն»-ի 4 գինիներ Գերմանիայում՝ «Berliner Wein Trophy» մրցույթում, հերթական անգամ արժանացել են ոսկե և արծաթե մեդալների: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |