Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը նոր խթան կհանդիսանա Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար22 հոկտեմբերի 2008 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների նշանակված հանդիպումը նոր խթան կհանդիսանա բանակցային գործընթացի համար եւ կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, գտնում է Ռուսաստանի Պետական Դումայի պաշտպանության գծով կոմիտեի նախագահ Վիկտոր Զավարզինը: «Վստահ եմ, որ երեք նախագահների նշանակված հանդիպումը նպաստելու է իրադրության եւ ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի բարելավմանը, առավել եւս, որ բոլոր կողմերը շահագրգռված են դրանում»,- ասել է Վ.Զավարզինը: Այսպես է նա մեկնաբանել երեք նախագահների հանդիպման հնարավորության մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը: Վ.Զավարզինի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց հսկողությամբ է վարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, 2008թ. հինգ անգամ այցելել են Երեւան եւ Բաքու եւ շուտով կրկին պատրաստվում են այցելել տարածաշրջանը: «Նրանք որոշել են ակտիվացնել «մաքոքային» դիվանագիտությունը, որպեսզի փորձեն վերջնականապես համաձայնեցնել կարգավորման հիմնական սկզբունքները կամ, առնվազն, աջակցել բանակցային գործընթացին` փորձելով դրանով հանդերձ պահպանել այն ամբողջ դրականը, որ կուտակվել է ղարաբաղյան կարգավորման մեջ վերջին մի քանի տարվա ընթացքում, թույլ չտալ, որպեսզի «զրոյի հավասարեցվեն» կարգավորման` արդեն համաձայնեցված հիմնական սկզբունքները»,- նշել է Վ.Զավարզինը, որը նախկինում մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Վ.Զավարզինը հայտնել է, որ «ղարաբաղյան կարգավորման խնդիրը կարելի է լուծել միայն պայմանագրային հիմքի վրա, միջազգային սկզբունքների խիստ պահպանման պայմաններում, ընդ որում պետք է բավարարվեն բոլոր շահագրգռված կողմերը»,- հաղորդում է ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության պաշտոնական կայքը: Դ.Մեդվեդեւն անցյալ երեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ «ամենամոտ ժամանակում կարող է կայանալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |