Լավրովը Կովկասում նոր ընդհարումնե՞ր է կանխագուշակում23 հոկտեմբերի 2008 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանին զգուշացնում է այն հանգամանքը, որ ԵՄ դիտորդներն առայժմ չեն կատարում Հարավային Օսիային եւ Աբխազիային հարող գոտիներում անվտանգության երաշխավորների իրենց գործառույթը, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Վրացական կողմը չի կատարում զորքերը մշտական տեղադրության վայրեր հեռացնելու մասին որոշումը, հատուկ նշանակության ջոկատներ եւ այլ կազմավորումներ է ուղարկում այդ շրջաններ,- հիշեցրել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` ելույթ ունենալով իր լատվիական գործընկերոջ հետ վարած բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսում:- Դիտորդները դեռեւս դրան շատ քիչ ուշադրություն են դարձնում, չնայած, որ Եվրամիությունը հանդես է գալիս որպես ուժի չկիրառման երաշխավոր»: «Նման թեթեւ վերաբերմունքն այն բանի հանդեպ, ինչը կատարվում է այդ շրջաններում, մեզ զգաստացնում է,- ընդգծել է Լավրովը:- Դա վտանգավոր խաղ է կրակի հետ: Նման գործունեությունը սպառնում է հանգեցնել նոր ընդհարումների»,- հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |